Դիվանագետները մտավախություն ունեն, որ Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն կարող են «ամուսնալուծվել»
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման հետ կապված հակամարտությունը սպառնում է պառակտել ՆԱՏՕ-ն՝ հայտնում է դաշինքի առաջատար դիվանագետներից մեկը՝ գրում է Washington Examiner-ը։
«Դա ինձ անհանգստացնում է»,- հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը՝ հավելելով․ «Կարեւոր դաշնակցին կորցնելը հաջողություն չէ։ Անկասկած, դա տապալում է»։
Դիվանագետները հազվադեպ են բաց խոսում Թուրքիայի ու Հյուսիսատլանտյան դաշինքի «ամուսնալուծության» մասին, սակայն այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 70-ամյա հոբելյանին նվիրված գագաթաժողովը նվիրված է եղել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի փոխադարձ մեղադրանքներին։ Տարաձայնությունները վերաբերում են ռուսական սպառազինությունների մասին համաձայնագրին, որոնք, ինչպես կարծում են արեւմտյան տերությունները, Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ռազմական համակարգերի մասին արժեքավոր տեղեկատվություն կտան, ինչը կարող է աշխարհաքաղաքական հետեւանքներ ունենալ։
ՆԱՏՕ-ի որեւէ անդամ երբեք դուրս չի եկել դաշինքից։ ՆԱՏՕ-ին 1952թ․ միացած Թուրքիայի պատճառով պառակտումը հատուկ նշանակություն կունենա։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամները դեռեւս Թուրքիայից պաշտոնապես բաժանվելու մասին չեն խոսում։
Անկարան եւ Վաշինգտոնը հայտնվել են փակուղում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ինքը չի հրաժարվի Ս-400 համակարգերի շուրջ գործարքից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ Թուրքիային F-35 կործանիչներ չի մատակարարի, եթե վաճառքը տեղի ունենա, քանի որ դա Ռուսաստանին թույլ կտա հեշտությամբ հետեւել անտեսանելի կործանիչներին։ ԱՄՆ-ը Թուրքիային նաեւ պատժամիջոցներով է սպառնում։
Լինկյավիչյուսի խոսքերով, եթե Ս-400-ների վաճառքը կայանա, ՆԱՏՕ-ին «մեծ վնաս» կհասցվի։ «Սակայն եկեք դեռեւս այդ մասին չմտածենք։ Մենք նրան (Թուրքիային) դեռ չենք կորցրել»,- հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց