Մակրոնն ուզում է ապրիլի 7-ը Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուզում է ապրիլի 7-ը Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարել՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին։
Մակրոնը չի մասնակցի Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված պաշտոնական միջոցառումներին, որոնք մեկնարկել են ապրիլի 7-ին։ Նրան կներկայացնի ցեղասպանությունը վերապրած Էրվի Բերվիլը, որը ֆրանսիական խորհրդարանի անդամ է՝ Մակրոնի կուսակցությունից։
Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն Փարիզին մեղադրել է այն արյունահեղությանը մասնակից լինելու մեջ, որի ընթացքում խուտու ցեղի զինյալները ավելի քան 800 000 տուտսի եւ ոչ արմատական խուտու են սպանել։
Թեեւ Փարիզը խոստովանել է Ռուանդայի հետ իր հարաբերություններում եղած սխալները, բազմիցս հերքել է, թե զինյալներին ինքն է վարժեցրել։
Ռուանդայի ցեղասպանությունը 2020թ․ սեպտեմբերից կուսումնասիրեն ֆրանսիական դպրոցներում։
Բացի այդ, Մակրոնը հանձնարարել է ուսումնասիրել ֆրանսիական բանակի դերը տուտսիների ցեղասպանության մեջ։
Ռուանդայի ցեղասպանությունը պաշտոնապես անվանում են տուտսիների դեմ ցեղասպանություն՝ տեղացի խուտուների կողմից 1994թ․ ապրիլի 6-ից հուլիսի 18-ը ռուանդացի տուտսիների զանգվածային սպանություններ, որոնք կատարվել են խուտու կառավարության հրամանով։ Այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է 500 000-1 000 000 մարդ, որոնց թվում տուտսիները կազմում են 70 տոկոսը։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում է երկրի բնակչության 20 տոկոսը։
2016թ․ Ռուանդայի գլխավոր դատախազությունը սկսել է ցեղասպանությանը ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականների եւ պաշտոնյաների հնարավոր մասնակցության հետաքննությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց