«Տամբովսկի» կազմակերպված հանցախմբի առաջնորդին մեղադրանք են առաջադրել Գալինա Ստարովոյտովայի սպանության գործով
Պետերբուրգում Անվտանգության դաշնային ծառայության քննչական ծառայությունը «տամբովսկի» կազմակերպված հանցախմբի առաջնորդ Վլադիմիր Բարսուկովին (Կումարինին) մեղադրանք է առաջադրել Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովային սպանելու համար, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:
Այդ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Բարսուկովի փաստաբան Կոնստանտին Կուզմինիխը: «Սպանության գործով մեղադրանքն առաջադրված է: Առարկայական մեկաբանելը դեռ բարդ է: Մենք դեռ ծանոթ չենք գործին»,-ասել է նա:
Մարտին Բարսուկովը մեղավոր էր ճանաչվել հանցավոր խմբավորում հիմնելու համար եւ դատապարտվել էր 12 տարի ազատազրկման հատուկ խստության գաղութում: Ընդհանուր առմամբ, ավելի վաղ արդեն սպանության համար 23 տարվա ազատազրկման դատապարտված Բարսուկովի համար սահմանվել է պատիժ 24 տարվա ազատազրկման չափով, հիշեցնում է Meduza-ն:
Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998 թվականի նոյեմբերի 20-ին Պետերբուրգում՝ իր տան մուտքում: 2005 թվականին երկու մասնակիցներ Յուրի Կոլչինն ու Վիտալի Ակինշինը դատապարտվել էին 20 եւ 23.5 տարվա ազատազրկման հատուկ խստության գաղութում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց