Նեթանյահուի հայտարարությունը զայրացրել է Անկարային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել է Իսրայելի վարչապետ եւ պաշտպանության նախարար Բինյամին Նեթանյահուի հայտարարությունը, որում նա խոստացել էր տարածել իսրայելյան ինքնիշխանությունը Հորդանան գետի արեւմտյան ափին օկուպացված պաղեստինյան հողերին հրեական բնակվայրերի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արեւմտյան ափը պաղեստինյան տարածք է, որը օկուպացվել է Իսրայելի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերը խախտելով: Վարչապետ Նեթանյահուի անպատասխանատու հայտարարությունը, որը կոչված է Իսրայելում առաջիկա ընտրությունների ժամանակ ավելացնել նրան տրվող ձայների քանակը, չի կարող փոխել այդ փաստը»,-ԱԳ նախարարը գրել է թվիթերյան իր էջում:
2016 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2334 բանաձեւը պահանջում է Իսրայելից դադարեցնել Հորդանան գետի Արեւմտյան ափին բնակեցման գործունեությունը, իսկ ավելի վաղ իսրայելյան կառավարությունը հրաժարվել էր կատարել այդ փաստաթղթի դրույթները: Կես դարի ընթացքում, երբ իսրայելական կառավարությունը ստացել էր Հորդանան գետի Արեւմտյան ափին հսկողություն իրականացնելու իրավունքը, Իսրայելը կառուցել էր այնտեղ շուրջ 120 բնակավայրեր, որոնք հիմնական խոչընդոտն են պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացը վերսկսելու ճանապարհին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց