Զորավարժությունների մասնակցող կործանիչը վնասվել է իր իսկ կրակոցներից
Նիդերլանդներում իրականացված զորավարժությունների ժամանակ F-16 կործանիչը լուրջ վնասներ է հասցրել ինքն իրեն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով նիդերլանդական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Լեուվարդեն համայնքի ավիաբազայում կայացած հունվարյան զորավարժությունների ընթացքում, սակայն տեղեկությունն այդ մասին միայն հիմա է հայտնվել:
Հաղորդվում է, որ հունվարի 21-ին F-16 մոդելի երկու կործանիչ օդ են բարձրացել և կրակ բացել նախապես որոշված նպատակակետերի ուղղությամբ:
Ինքնաթիռներից մեկի օդաչուն հայտնվել է իր իսկ արձակած կրակոցների տակ, համենայն դեպս փամփուշտներից մեկը վնասել է օդանավի արտաքին մասը, իսկ զինամթերքի բեկորները հայտնվել են շարժիչի մեջ:
Միջադեպից հետո օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել: Կործանիչին հասցված վնասն աննշան է գնահատվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց