Ռիգայի քաղաքապետին հեռացրել են պաշտոնից կոռուպցիոն սկանդալի պատճառով
Լատվիայի Ռեգիոնալ զարգացման եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարը այդ երկրի մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հեռացրել է իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է տեղի «Լատվիյսկիյ վեստնիկ» պաշտոնաթերթում։
Պատճառը Rīgas Satiksme ընկերության հետ կապված կաշառակերության գործն է, որի քննությունն իրականացվում է սկսած անցյալ տարվա գարնանից։ Ըստ գործի նյութերի, մայրաքաղաքի քաղաքապետ Ուշակովը քաղաքի կարիքների համար 200 միավո ավտոբուս, տրոլեյբուս եւ տրամվայ գնելու ընթացքում չեխական եւ լեհական ընկերություններից ստացել է մոտ 13 միլիոն եվրոյի կաշառք։
Գործով անցնում է ոչ միայն քաղաքապետ Ուշակովը այլ նաեւ մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ, Ռիգայի տեղական ինքնավար Դումայի անդամներ։ Այս տարվա հունվարին Ուշակովի տանը եղել են խուզարկություններ։ Rīgas Satiksme բաժնետիրական ընկերության հիմնադիրը հանդիսանում է Ռիգայի տեղական ինքնավար Դուման, իսկ Ուշակովը որպես քաղաքագլուխ հանդիսանում է սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչը։ Նշենք, որ քննության մեկնարկից հետո երկու անգամ քվեարկություն է անցկացվել Ուշակովին պաշտոնազրկելու, սակայն ապարդյուն։ Երրորդ փորձը կարծես թե ստացվեց, հատկապես, որ Լատվիայում ձեւավորված նոր կառավարությունում տրամադրված էին հասկանալ, թե գործում որքան է անձամբ Ուշակովի պատասխանատվության չափը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց