Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճին հետևելու համար օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել
Strana.ua -ը հաղորդում է, որ Ուկրաինայի «Օլիմպիական» մարզադաշտի ղեկավարությունը հայտարարել է, որ օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճին հետևելու համար:
Ըստ «Օլիմպիական»-ի գլխավոր տնօրենի տեղակալի՝ Վիկտոր Անիսիմովի, պաշտոնական էլեկտրոնային փոստերին բազմաթիվ հայտեր են ուղարկվում:
«Բոլորը ցանկանում են լինել այնտեղ, խնդրում են տեղեր ամրագրել Ուկրաինայի թե՛ շարքային քաղաքացիները, և թե՛ հայտնի դեմքերը»,- ասում է Անիսիմովը:
Բացի ուկրաինացիներից՝ տոմս ձեռք բերելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները: Բանավեճի օրը դեռ հաստատված չէ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճ ունենալ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Պորոշենկոն ընդունել է առաջարկը:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց