1 մլն դոլար. Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունը գնահատել է Զելենսկիի և Պորոշենկոյի միջև բանավեճի կազմակերպման ծախսերը
Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկիի միջև Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում բանավեճի կազմակերպման ծախսերը կարող են գերազանցել 1 մլն դոլարը, այս մասին հայտնել է Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան:
Ինչպես նշում է biz.liga.net կայքը, Ալասանիան պարզաբանել է, որ այժմ տեսարանների մոնտաժի, լույսերի տեղադրման, ինչպես նաև միջոցառման անվտանգությունն ապահովելու հետ կապված տարբերակներ են մշակվում:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ տեսաուղերձ էր ձայնագրել, որում առաջարկել էր Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճի նպատակով «Օլիմպիական» մարզադաշտում հանդիպում ունենալ: Երկրի ղեկավարն ընդունել էր առաջարկը:
Բանավեճը կհեռարձակվի Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության եթերում:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ մարզադաշտում նախագահի թեկնածուների ելույթը կարող է դիտարկվել միայն որպես նախընտրական քարոզարշավի մի տեսակ, այլ ոչ թե օրենքով սահմանված նախընտրական հեռուստաբանավեճ, հետևաբար կողմերն իրենք պետք է հոգան բանավեճի կազմակերպման ծախսերը:
Պորոշենկոյի շտաբից հայտնել են, որ պատրաստ են վճարել մարզադաշտի վարձակալության գումարի կեսը և կոչ արել Զելենսկիին հոգալ ծախսերի մյուս կեսը:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim