Որն է անցած 12 տարվա ընթացքում Կադիրովի գլխավոր ձեռքբերումը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երդմնակալության 12-րդ տարեդարձի կապակցությամբ նրա մամուլի ծառայությունից հայտնել են՝ որոնք են ղեկավար պաշտոնում Կադիրովի գլխավոր ձեռքբերումները, գրում է ria.ru-ն:
«Կադիրովի գլխավոր առաջադրանքներն էին տարածաշրջանում ահաբեկչության վերացումը, բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելը: Ներկայում Չեչնիայի Հանրապետությունն աշխարհի միակ երկիրն է, որտեղ ահաբեկչությունն ամբողջովին վերացված է: Եվ սա Չեչնիայի ղեկավարի գլխավոր ձեռքբերումներից է»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Կադիրովին հաջողվել է բնակչության շրջանում գործազրկության մակարդակը 70%-ից նվազեցնել 8,3%-ի:
Բացի այդ, այժմ երկրում իրագործվում է մոտ 500 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 250 մլրդ ռուբլին: Այդ ծրագրերը հնարավորություն կտան ստեղծելու ավելի քան 20 000 նոր աշխատատեղ:
Կադիրովը Չեչնիայի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2007թ. ապրիլի 5-ին:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց