Մադուրոն կարգադրել է ջուր պահեստավորել ամբողջ երկրում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է երկրի ամբողջ տարածքում ջրի հավաքման կետեր ստեղծել՝ հոսանքազրկման նոր փորձի դեպքում, որը, նրա կարծիքով, արտաքին հարձակումների հետևանք է, բնակչությանը պահեստային տարբերակով ապահովելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Պնդում եմ, որ Վենեսուելայի բնակչությունը կենսական նշանակության կարևոր համակարգերի վրա իմպերիալիստական հարձակումների դեմ պայքարի այս փուլում ջրի խնայողությամբ զբաղվի և պաշարներ կուտակի: Հարկավոր է ստեղծել կետեր՝ հարձակումների ժամանակ պահեստային տարբերակներն օգտագործելու համար»,- ասել է նախագահը:
Մադուրոն բնակչությանը կոչ է արել հնարավոր բոլոր տարբերակներով ջրային պաշարներ կուտակել, իսկ ջրի ցիստեռնների ու բաքերի արտադրությամբ զբաղվող գործարանին հրահանգել է մեծացնել արտադրության ծավալները:
«Հարկավոր է անհապաղ արտադրել հազարավոր ջրի բաքեր, հարկավոր է Վենեսուելան լցնել դրանցով: Սա անհրաժեշտ է անել ինտենսիվ պայքարի այս փուլում»,- ասել է Մադուրոն և հավելել, որ էլեկտրաէներգիայի մատակարարման օբյեկտները, որոնցից կախված է ջրամատակարարումը, ամեն օր ենթարկվում են հարձակման, սակայն իրենք հետևողական աշխատանքների արդյունքում փորձում են կանխել վտանգը:
Վենեսուելայի ջրամատակարարման նախարար Էվելին Վասկեսը, իր հերթին, հայտարարել է, որ երկրի պոմպակայանների աշխատանքը գրեթե լիովին վերականգնվել է, սակայն ջրամատակարարումը դեռևս հասանելի չէ բոլոր շրջաններում:
«Շարժվում ենք առաջ, բնակչությանը կոչ ենք անում հանգստություն պահպանել: Առաջին հերթին փորձում ենք վերականգնել աղքատ շրջանների ջրամատակարարումը, հետո տեղափոխվում ենք այն շրջանները, որտեղ ապրում է միջին դասը, վերջում կանցնենք հարուստ թաղամասերին: Ջրամատակարարումը կվերականգնենք 60 տոկոսով»,- ասել է Վասկեսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց