Պորոշենկոն և Զելենսկին բանավեճից առաջ արյան անալիզ են հանձնել (Տեսանյութեր, լուսանկարներ)
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկին իրենց հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ ալկոհոլի և թմրանյութի պարունակությունը ստուգելու անալիզ են հանձնել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Զելենսկին հայտարարել է, որ անալիզների պատասխանները պատրաստ կլինեն 3 օրից, ինչից հետո դրանք կհրապարակի: Մինչդեռ արագ թեստի արդյունքները ցույց են տվել, որ Պորոշենկոյի օրգանիզմում հոգեակտիվ նյութերը բացակայում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ հեռուստաբանավեճին կմասնակցի, եթե այն անցկացվի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Բացի այդ նա պահանջել էր, որ ինքն ու Պորոշենկոն բանավեճից առաջ անալիզներ հանձնեն:
Պորոշենկոն ընդունել էր մրցակցի առաջարկը:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը հայտարարել էր, որ Զելենսկիի և գործող նախագահի բանավեճը «Օլիմպիյսկի» մարզադաշտից ուղիղ տեսակապով հեռարձակելու տեխնիկական հնարավորություն ունի, սակայն դա հակասում է երկրի սահմանադրությանը, ուստի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է Սահմանադրության որոշ դրույթներ փոխի:
Ըստ օրենքի՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են 2-րդ փուլից առաջ՝ վերջին ուրբաթ օրը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Երեսունինը թեկնածուից որևէ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ինչի արդյունքում նշանակվել է 2-րդ փուլ:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim