Ֆիլիպինների նախագահը Չինաստանին սպառնում է ռազմական գործողություններով
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն Հարավչինական ծովում Տիտու վիճելի կղզու շուրջ իրավիճակի պատճառով երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության կապակցությամբ Չինաստանին սպառնում է ռազմական գործողություններով, հաղորդում է AFP-ն:
Կղզու մոտ գտնվում են չինական առափնյա պահակախումը եւ հարյուրավոր ձկնորսական նավեր, ինչը առաջացնում է Մանիլայի դժգոհությունը, որը նախկինում Պեկինին մեղադրել էր Ֆիլիպինների ինքնիշխանության խախտման մեջ:
«Ես չեմ խնդրելու կամ աղաչելու, ես պարզապես ասում եմ ձեզ՝ հեռացեք Պագ-ասուից, որովհետեւ այնտեղ իմ զինվորներն են», -ասել է Դուտերտեն՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում իր զինվորներին կհրամայի պատրաստվել ինքնակործան առաքելությունների:
Չինաստանը, Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Թայվանն ու Վիետնամը հայտարարել են Հարավչինական ծովում տարբեր կղզիների եւ խութերի, ինչպես նաեւ ջրային ուղիների նկատմամբ իրենց իրավունքների մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց