Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ անայցագիր ռեժիմին Brexit-ից հետո
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել այն օրինագծին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները Եվրամիությունից (ԵՄ) երկրի դուրս գալուց հետո կկարողանան Շենգենի գոտու երկրներ մեկնել առանց այցագրի: Ապրիլի 4-ին այս մասին հայտնել Է Եվրախրհրդարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անայցագիր ռեժիմի օգտին քվեարկել Է 502 խորհրդարանական, դեմ են արտահայտվել 81-ը, եւս 29 պատգամավոր ձեռնպահ Է մնացել: Փաստաթղթի դրույթների համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք Շենգենի գոտի են ժամանում կարճ ժամանակով (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում), կտրամադրվեն անայցագիր ուղեւորություններ:
«Սա կարեւոր քայլ Է Brexit-ից հետո Եվրամիության եւ Միացյալ Թագավորության միջեւ անայցագիր ճանապարհորդությունների երաշխիքների համար, հատկապես առանց համաձայնագրի երկրի դուրս գալու դեպքում»,- մեջբերում Է անում մամուլի ծառայությունը Սերգեյ Ստանիշեւի՝ օրենսդրական առաջարկության զեկույցի հեղինակի խոսքից: Նշվում Է, որ օրինագիծը, որը դեռ պետք Է Եվրամիության խորհրդի կողմից պաշտոնական հավանություն ստանա նախարարների մակարդակով, Եվրամիության Պաշտոնական հանդեսում կհրապարակվի մինչեւ ապրիլի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է