ՆԱՏՕ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Թուրքիայի կողմից Ս-400-ներ գնելու հետ կապված իրավիճակը
ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ներ գնելու հետ կապված իրավիճակը։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողներին հանդիպումից առաջ ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ յուրաքանչյուր դաշնակից ինքն է որոշում կայացնում սպառազինություն ձեռք բերելու մասին։ «Բայց եւ միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ դա խնդիր է, որը տարաձայնություններ է առաջացրել դաշնակիցների միջեւ։ Իսկ ՆԱՏՕ-ն հարթակ է տրամադրում դաշնակիցներին նման հարցերը լուծելու համար։ Ս-400-ների ձեռքբերման հարցը ներառված չէ այսօրվա հանդիպման օրակարգում, բայց ես, իհարկե, սպասում եմ, որ այդ հարցը կդիտարկվի հանդիպման կուլուարներում»,- նշել է նա։
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Թուրքիային։ «Մենք համալրում ենք Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը Patriot մարտկոցների տեղադրմամբ։ Իսպանիան ՆԱՏՕ անունից տեղակայել է «Փաթրիոթ» մարտկոցներ Թուրքիայում։ Իտալիան Թուրքիայում տեղադրել է ՀՕՊ SAMP / T համակարգ։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում, մենք արդեն ուժեղացնում ենք Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը, բայց, իհարկե, ես սպասում եմ, որ այս հարցը կքննարկվի նաեւ հանդիպման կուլուարներում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է