ԱՄՆ-ը պատրաստ է դիմել «այլ միջոցների», որպեսզի Ռուսաստանը դուրս բերի զինվորականներին Վենեսուելայից. Պոմպեո
ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել «այլ միջոցներ», որպեսզի Ռուսաստանը զինվորականներին դուրս բերի Վենեսուելայից այն բանից հետո, եթե դիվանագիտական փորձերը արձագանք չգտնեն Մոսկվայի կողմից։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
«Մենք, իհարկե, խոսել ենք ռուսների հետ։ Մենք նրանց ասել ենք, թե որքան լուրջ ենք ընկալում իրենց ռազմական ուժը Վենեսուելայի ներսում կիրառելու հետ կապված սպառնալիքը»,- ասել է Պոմպեոն։ «Ես փորձել եմ համոզել նրանց, որ դա չի բխում իրենց շահերից։ Կարծում եմ՝ դա ինձ չհաջողվեց,- խոստովանել է նա։- Ուստի, մենք կդիմենք ամերիկյան հզորության այլ միջոցների, որպեսզի վենեսուելացի ժողովուրդը դեմոկրատիա ստանալու շանս ունենա, որին նրանք արժանի են, առանց իրենց կոկորդին դեմ տրված կուբայական կամ ռուսական սապոգների»։
Պետքարտուղարը չի ճշտել, թե ինչ «այլ միջոցների» մասին է խոսքը, բայց հիշեցրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկանալ է տվել Մոսկվային, որ ԱՄՆ-ը «պատրաստ է անհրաժեշտ ամեն բան անել, որպեսզի ստիպի ռուսներին հեռանալ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է