ՆԱՏՕ-ի անվտանգությունը կամ ռուսական С-400-ները. ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Անկարային ընտրություն կատարել
Թուրքիան պետք է ընտրություն կատարի ՆԱՏՕ-ի անվտանգության և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի միջև: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Թուրքիան պետք է որոշում կայացնի. ցանկանո՞ւմ է արդյոք մնալ պատմության մեջ ամենահաջողված ռազմական դաշինքի (ՆԱՏՕ-ի – Tert.am) խիստ կարևոր գործընկերը, թե՞ ուզում է ռիսկի ենթարկել այդ գործակցության անվտանգությունը մեր դաշինքին վնասող անխոհեմ որոշումներով»,- գրել է փոխնախագահը:
Փենսը նշել է, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը «մեծ վտանգ» է ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի համար:
Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ ԱՄՆ-ն հույսը չի կորցրել, որ կկարողանա Թուրքիային համոզել ռուսական համակարգերի փոխարեն ամերիկյան Patriot համակարգերը գնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է