Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչություն իրականացրած անձին սպանության և մահափորձի 89 մեղադրանք կառաջադրվի
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտարարել է Բրենթոն Հարիսոն Տարանտին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչություն իրականացրած անձին առաջադրվելիք նոր մեղադրանքների մասին:
Ինչպես հաղորդում է The New Zealand Herald պարբերականը, Տարանտին սպանության 50 մեղադրանք և մահափորձի 39 մեղադրանք կառաջադրվի:
Իրավապահ մարմինները դիտարկում են Տարանտին այլ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ահաբեկիչը ձերբակալվել էր հենց գործողությունների օրը և այժմ կալանքի տակ է պահվում: Նրա գործով երկրորդ դատական լսումը կկայանա վաղը՝ ապրիլի 5-ին, որի ժամանակ էլ պաշտոնապես կառաջադրվեն բոլոր մեղադրանքները: Ինքը՝ մեղադրյալը, դատարանի դահլիճում ներկա չի լինի և կկարողանա բացատրություններ տալ տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ Քրայսթչըրչ քաղաքում մահմեդականների ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության հեղինակն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների նկատմամբ վրեժխնդրությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է