Եվրախորհրդարանն առաջին անգամ պաշտոնապես Ջիբրալթարը Մեծ Բրիտանիայի «գաղութ» է անվանել
Եվրախորհրդարանի ներքին գործերի, արդարադատության և քաղաքացիական իրավունքների հարցերով հանձնաժողովը Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք Ջիբրալթարը «բրիտանական թագի գաղութ» է անվանել, գրում է El Pais պարբերականը:
«Ջիբրալթարի՝ որպես գաղութի հիշատակումն էական նշանակություն կունենա, եթե Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի միջև տարածքային վեճերի լուծման փորձ արվի: Ակնհայտ է, որ Եվրամիությունն այդ հարցում աջակցում է Իսպանիային»,- նշել է իսպանացի եվրապատգամավոր Էստեբան Գոնսալես Պոնսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիբլարթարը գաղութ, այլ ոչ թե Միացյալ Թագավորության մաս ճանաչելը նոր բաժանարար գիծ է ստեղծում Բրիտանական կղզիներում գտնվող երկրների և Ջիբրալթարի բնակիչների միջև:
Եվրամիության փաստաթղթում «գաղութ» բառի օգտագործումն ընդգծում է Brexit-ի առնչությամբ Ջիբրալթարի պատկանելիության հարցով Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև նոր ուժով ստեղծված լարվածությունը:
Ջիբրալթարը համարվում է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Պիրենեյան թերակղզում, ինչը վիճարկելի է Մադրիդի համար:
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու դեպքում երկրի ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքները կարող են այլևս մուտք չունենալ դեպի եվրոպական շուկա, իսկ վատագույն դեպքում այդ տարածքների


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է