ԵՄ-ն էլի մեկ կարճ հետաձգում չի տրամադրի Բրիտանիային Brexit-ի համար
Եվրամիությունը Բրիտանիային նոր կարճ հետաձգում չի տրամադրի Brexit-ի համար, եթե բրիտանացի օրենսդիրները չվավերացնեն ԵՄ-ից մինչեւ ապրիլի 12-ը դուրս գալու համաձայնությունը։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters-ը։
Յունկերը հանդես է եկել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախօրեի երեկոյան հայտարարել է, որ կխնդրի ԵՄ-ին երկրորդ հետաձգման մասին։ Մեյը փորձում է պայմանավորվել հիմնական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության հետ բրեքսիթի հարցով համաձայնության մասին, որը բիտանական խորհրդարանի ստորին պալատը երեք անգամ մերժել է։
«Ապրիլի 12-ը վերջին ժամկետն է Համայնքների պալատի կողմից համաձայնագրի հավանության համար։ Եթե դա ժամանակին չարվի, եւս մեկ հետաձգումն անհնար կլինի»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ը պատրաստ է արդիականացնել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ նոր հարաբերությունների առաջարկված պլանը Brexit-ից հետո։ Յունկերը կրկնել է, որ Բրիտանիան անցումային շրջան չի ստանա Brexit-ից հետո, եթե չվավերացնի դուրս գալու մասին համաձայնագիրը. «Մեծ Բրիտանիան ավելի կտուժի, քան ԵՄ-ը, քանի որ չկա այնպիսի բան, ինչպիսին է՝ «Ես կաշխատեմ մինչեւ վերջին պահը, որպեսզի խուսափեմ առանց գործարքի Բրիտանիայի դուրս գալուց»,- հավելել է նա։ Բայց Յունկերը նաեւ հասկանալ է տվել, որ ԵՄ-ը կոշտ պայմաններ կսահմանի Մեծ Բրիտանիայի հետ նոր առեւտրային կապերի մասին բանակցությունների վերսկսման համար՝ վատագույն սցենարի իրականացման դեպքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է