Human Rights Watch-ը պահանջել է ազատել Բայրամ Մամեդովին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում NİDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին՝ բանտից դուրս գալուց հետո 2 շաբաթ անց կրկին կալանավորելը:
«Նա Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանին երգիծական գրաֆիտի նկարելուց հետո 10-ամյա պատժաժամկետ էր կրում 2016 թվականի մայիսից՝ թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքով: Նա ներմամբ ազատվել էր 2019 թվականի մարտի 16-ին: Կրկնակի կալանավորումից մեկ օր առաջ Մամեդովը իշխանությունների քննադատությամբ հարցազրույց էր տվել տեղական էլեկտրոնային պարբերականին»,- նշված է НRW-ի ապրիլի 3-ի հայտարարության մեջ:
«Բայրամ Մամեդովի կրկնակի կալանքը քննադատության հանդեպ Ադրբեջանի կառավարության անհանդուրժողականության եւ խոսքի ազատության քամահրման եւս մեկ օրինակ է»,- հայտարարել է HRW-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Գեորգի Գորիան:
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատեն նրան եւ ապահովեն նրա կալանավորման ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղավորների պատասխանատվությունը, նշել է նա: HRW-ն մեջբերել է ապրիլի 2-ին Բաքվի վերաքննիչ դատարանում իր նկատմամբ խոշտանգումների մասին Մամեդովի հայտարարությունը: Վերաքննիչ դատարանը նրա կալանավորումը ուժի մեջ է թողել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է