Հավի կոտլետ, ձվածեղ, պիցցա, կարտոֆիլի ֆրի. բրիտանացի կալանավորը դժգոհել է բանտի սննդից (լուսանկարներ)
Անգլիայի Չեշիր կոմսության Ուորինգթոն քաղաքում գտնվող բանտերից մեկի կալանավորը կիսվել է կալանավայրում իրենց մատուցվող «զզվելի» ուտելիքի լուսանկարներով, գրում է Manchester Evening News պարբերականը:
Լուսանկարներն արվել են բջջային հեռախոսով: Կալանավորը հայտարարել է, որ իրենց «շներից վատ» են կերակրում և որ ինքը գերադասում է սովի մատնվել, քան ընդունել մատուցվող սնունդը:
Բանտարկյալի խոսքով՝ առավոտյան իրենց ձվածեղ են տալիս, ճաշին և ընթրիքին՝ լոբի, մակարոն և հավի կոտլետ, երբեմն էլ մի կտոր պիցցա, ձուկ կամ կարտոֆիլի ֆրի՝ լյարդով:
Պարբերականի լրագրողները լուսանկարներն ուղարկել են Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարություն, որտեղից նրանց պատասխանել են, որ լուսանկարներում պատկերված ուտելիքը լիովին համապատասխանում է սահմանված չափանիշներին:
Նախարարության՝ բանտերի հարցով ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ կալանավորներն օրական 3 անգամ սնվում են առողջ սննդով, այդ թվում՝ միրգ-բանջարեղենով:
Բջջայինով արված լուսանկարների առնչությամբ հետաքննություն է սկսվել: Նշվում է, որ բանտում բջջային հեռախոս պահելու համար կալանավորների պատժի ժամկետը, ըստ օրենքի, կարող է երկարացվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է