Ուկրաինայի նախագահի թեկնածուներից քարոզարշավի համար ամենաշատ գումարը Պորոշենկոն է ծախսել
Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն մյուս թեկնածուների համեմատ նախընտրական քարոզարշավի համար ամենաշատ գումարն է ծախսել, ընդ որում՝ այդ նպատակով նրա ծախսած գումարը 9 անգամ գերազանցել է «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի ծախսը, գրում է life.ru-ն՝ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:
Ուկրաինայի ղեկավարը քարոզարշավի համար ընդհանուր առմամբ մոտ 15,2 մլն դոլար է ծախսել: Դրամական միջոցների մեծ մասը Պորոշենկոն տրամադրել է սեփական բյուջեից, մինչդեռ, օրինակ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի քարոզարշավի համար վճարել է նրա կուսակցությունը:
Ըստ ԿԸՀ զեկույցի՝ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին իր նախընտրական քարոզարշավի համար մոտ 3,5 մլն դոլար է ծախսել: Ծախսերը հիմնականում հոգացել են ֆիզիկական անձինք, սակայն եղել են նաև ներդրումներ նրա կուսակցության և իրավաբանական անձանց կողմից:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Զելենսկին և Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ են անցել՝ համապատասխանաբար 30,24% և 15,95% ձայներով:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է