Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ կոչին
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը պատասխանել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը, որը մինչ այդ ասել էր, որ ԱՄՆ-ը կոչ է անում թուրքական իշխանություններին ճանաչել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարությանը։
«Ոչ մի պետություն իրավունք չունի դուրս գալ դեմոկրատիայի շրջանակից եւ միջամտել այլ երկրների ընտրական գործընթացներին, ինչպես նաեւ իրեն համարել որպես քվեարկության արդյունքների լեգիտիմության օրինական աղբյուր»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ընտրություննեը Թուրքիայում անցել են դեմոկրատական եւ թափանցիկ մթնոլորտում։
«Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել դեմոկրատական եւ իրավական պայքարը Թուրքիայի քաղաքական ուժերի միջեւ»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել ճանաչել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է