Մեքսիկայում առաջարկել են ապամոնտաժել Կորտեսի և Կոլումբոսի արձանները
Մեքսիկայի Կանաչ Էկոլոգիական կուսակցության անդամներն առաջարկել են ապամոնտաժել ծովագնաց և գաղութատեր Քրիստափոր Կոլումբոսի ու կոնկիստադոր Էռնան Կորտեսի արձանները, հաղորդում է excelsior.com-ը: Պատճառը վերջիններիս՝ XV-XVIդդ. Ամերիկայի բնիկ ժողովուրդների բնաջնջած իսպանական նվաճումներին ունեցած մասնակցությունն է:
«Այդ երկու պատմական անձինք նվաճումների ժամանակ իրականացված գործողությունների սկզբնապատճառն են, որը, ինչպես արդեն ասվել է, այնքան ձեռնտու էր Եվրոպայի համար, որքան անմարդկային, կործանարար և ամայացնող հնդկացիական աշխարհի համար»,- ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Տերեսա Ռամոս Արեոլան:
Պատգամավորն առաջարկել է նաև անվանափոխել Կոլումբոսի և Կորտեսի անունը կրող փողոցները:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ էր ուղարկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին և Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ պահանջելով ներողություն խնդրել Ամերիկայի նվաճման ժամանակ մայրցամաքի բնիկ ժողովուրդների սպանդի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է