Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը
Ուկրաինայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը, ինչն արել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Յուրի Բոյկոյի և «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի՝ Մոսկվա կատարած այցից հետո:
Ինչպես նշում է tass.ru-ն, համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ:
ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Բոյկոն և Մեդվեդչուկն օգտվել են երկրի օրենսդրությունում առկա սողանցքից և ուղիղ ավիաչվերթ կատարել դեպի Մոսկվա:
Ավակովի խոսքով՝ այդ դեպքից հետո ՆԳՆ-ն նախաձեռնել է որոշ փոփոխությունների իրականացում, որի արդյունքում Ուկրաինայի և «ագրեսոր երկրի» միջև ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունն անհնար կլինի:
Ավակովը միևնույն ժամանակ մանրամասնել է, որ տվյալ արգելքը չի տարածվելու միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կամ «Կարմիր խաչ»-ի առաքելությունների թռիչքների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է