Չինաստանում երկվորյակ եղբայրները 20 տարի շարունակ միևնույն վարորդական իրավունքն են օգտագործել
Չինաստանում բնակվող զույգ եղբայրները 20 տարի շարունակ նույն վարորդական իրավունքից են օգտվել, և ոստիկանությունը նրանց կարողացել է մերկացնել միայն, երբ եղբայրներից մեկն սկսել է ճաղատանալ:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, Յան ազգանունով եղբայրները նույն վարորդական իրավունքն են օգտագործել մինչև 2017 թիվը, երբ կրտսեր եղբոր իրավունքը վերցրել էին ոչ սթափ վիճակում վարելու համար:
Դա որևէ խնդիր չէր ստեղծել, քանի որ նրանք շարունակել են օգտագործել ավագ եղբոր վարորդական իրավունքը, որը նույնպես ոստիկաններն առգրավել են գինովցած վիճակում վարելու համար:
Այդ ժամանակ կրտսեր եղբայրն արդեն հետ էր ստացել իր վարորդական իրավունքը, և զույգը շարունակում էր վարել նույն սկզբունքով: Նրանք այդպես օգտվում էին մեկ վարորդական իրավունքից տարիներ շարունակ, սակայն մինչև նրանցից մեկն սկսեց ճաղատանալ:
Օրերից մի օր, երբ նրանցից մեկն ստիպված էր վարորդական իրավունքը ցույց տալ ոստիկանությանը, ոստիկանները որոշեցին ստուգել իրենց տվյալների բազայում, որտեղ տեղեկություն կար երկվորյակ եղբոր մասին, որի հետ նմանությունն արդեն հարյուր տոկոսանոց չէր:
Չինական աղբյուրների համաձայն՝ վարորդը տուգանվել է 2000 յուանով, և նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է