ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարում են ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին. Իրան
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարում են ամբողջ երկրով ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին, գրում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ասել է, որ ԱՄՆ-ն արգելք է դրել Իրանի Կարմիր Մահիկի հաշիվներին:
Նրա խոսքով՝ այդ միջոցը խանգարում է ամբողջ երկրով ջրհեղեղից տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին:
«Քանի որ իրանական Կարմիր Մահիկի բոլոր հաշիվները սառեցվել էին (ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում), ոչ ոք չի կարող ֆինանսական օգնություն ուղարկել արտասահմանից», - ավելացրել է Ղասեմին՝ ԱՄՆ-ի գործողությունները անմարդկային եւ վրդովեցուցիչ անվանելով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հաշիվների սառեցման կապակցությամբ Միացյալ Նահանգներին մեղադրել էր «տնտեսական ահաբեկչության» մեջ:
Աննախադեպ հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ էին դարձել Իրանի տարբեր շրջաններում: Տասնյակ մարդիկ զոհվել եւ տուժել են:
Ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլիի խոսքով, ավերիչ ջրհեղեղներից տուժել են 15 մարզերի 400 գյուղեր եւ քաղաքներ:
Ջրհեղեղից տուժած տարածքներում ավերվել է ավելի քան 80 կամուրջ: Նա ավելացրել է, որ ավելի քան 150 գետեր դուրս են եկել ափերից, արդյունքում երկրում գրանցվել է շուրջ 409 սողանք:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim