Գերմանացի լրագրողը հայց է ներկայացրել Մերկելի դեմ՝ Էրդողանի մասին բանաստեղծությունը քննադատելու համար
Գերմանացի լրագրող Յան Բյոմերմանը դատական հայց է ներկայացրել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի դեմ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին իր երգիծական բանաստեղծությունը քննադատելու համար։ Հայցը Բեռլինի վարչական դատարանում կնայվի ապրիլի 16-ին՝ հաստատել է դատարանի ներկայացուցիչը։
Ձեւականորեն հայցը ուղղված է դաշնային կանցլերի աշխատակազմի դեմ եւ կազմված է երկու մասից։ Հիմնական մասում Բյոմերմանը պահանջում է, որ կանցլերին արգելեն հրապարակայնորեն կրկնել, թե իր բանաստեղծությունը «կանխամտածված վիրավորանք» է։ Եթե այդ պահանջը մերժվի, լրագրողը մտադիր է լրացուցիչ միջնորդությամբ պնդել, որ դատարանը հակաօրինական ճանաչի Մերկելի կողմից նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի հնչեցրած գնահատականը՝ հայտնում է DW-ը։
Դատարանի նեչկայացուցիչն ասել է, որ Բյոմերմանի հայցով վճիռը ապրիլի 16-ին արդեն կկայացվի։
Թուրքիայի նախագահի մասին «գոտկատեղից ներքեւ» կատակների օգտագործմամբ Բյոմերմանի երգիծական ստեղծագործությունը 2016թ․ մարտին հնչել էր թվային ZDFneo հեռուստաալիքի եթերում։ Ի պատասխան՝ Էրդողանը ԳԴՀ իշխանություններից պահանջել էր քրեական պատասխանատվության ենթարկել հաղորդավարին։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում Զայբերտն ասել էր, թե Մերկելն այդ բանաստեղծութնյունը բնութագրել է որպես «կանխամտածված վիրավորանք»։ Ավելի ուշ Մերկելն այդ արտահայտությունը համարել էր սխալ՝ մեկնաբանելով, թե տպավորությունն այնպիսին է, որ տվյալ դեպքում նշանակություն ունի իր անձնական գնահատականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է