Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ՝ ներկայացնելով Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իր գնահատականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 29-ին Վիեննայում անցկացրած հանդիպման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: «Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցություն ցուցաբերելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եղանակներ փնտրելուն, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկկողմ հարաբերությունների օրակարգի քննարկման ընթացքում հաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման տրամադրվածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է