Թերեզա Մեյը փորձում է ելք գտնել բրեքսիթի փակուղուց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության մի քանի նիստ կանցկացնի ՝ փորձելով ելք գտնել բրեքսիթի փակուղուց՝ ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի կամ արտահերթ ընտրությունների դուրս գալու հեռանկարի ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը։
Մեյի առաջարկած գործարքը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, որը երկուշաբթի չկարողացավ հավանություն տալ հետագա գործողությունների այլընտրանքային տարբերակներից ոչ մեկին։ Սպասվում է, որ Մեյը կփորձի այս շաբաթ հասնել իր գործարքի չորրորդ քվեարկությանը։
«Վերջին մի քանի օրերին առանց գործարքի դուրս գալու սցենարն ավելի հավանական է դարձել, բայց մենք դեռ հույս ունենք խուսափել դրանից,- ասել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բառնիեն Բրյուսելում։- Հիմա Միացյալ Թագավորությունը պետք է նշի հետագա ճանապարհը կամ պլանը»։
Բառնիեն ասել է, որ Մեծ Բրիտանիան դեռեւս կարող է համաձայնել Մեյի առաջարկած գործարքին՝ կրկնելով, որ դա ԵՄ-ից համաձայնության պայմաններով դուրս գալու «միակ տարբերակն» է։
Եթե Մեյը չկարողանա հասնել խորհրդարանի հավանությանը, նա ստիպված կլինի ընտրել ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալու, ընտրություններ անցկացնելու կամ երկարատեւ հետաձգում խնդրելու միջեւ՝ Brexit-ի մասին համաձայնության քննարկման համար, որը նախատեսում է անհամեմատ ավելի սերտ կապեր դաշինքի հետ։
Brexit-ի շուրջ փակուղու համատեքստում խորհրդարանը փորձում է գտնել այլընտրանքային տարբերակ, բայց առայժմ դա նրան չի հաջողվում։
Նախօրեին քննարկվող տարբերակը, որ խորհրդարանականների մեծամասնության հավանությանն արժանանալու ամենամեծ հավանականությունն ուներ, նախատեսում է Մեծ Բրիտանիայի մնալը ԵՄ մաքսային միությունում, բայց երեք ձայն պակաս հավաքեց։ «Կողմ»՝ 280 ձայն, ստացավ հանրաքվեի անցկացումը հաստատող գործարքը, բայց խորհրդարանի 292 պատգամավորները դեմ արտահայտվեցին։
Բառնիեն ասել է, որ ԵՄ-ը պատրաստ է համաձայնել Բրիտանիայի մնալուն մաքսային միության կազմում կամ այնպիսի հարաբերությունների, որոնք նման են նրանց, որոնք ԵՄ-ը հաստատել է Նորվեգիայի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է