ԱՄՆ-ում առգրավվել է 10 մլն դոլարի թմրանյութ, որը գտնվել է Պաբլո Էսկոբարի պատկերով տոպրակներում (լուսանկարներ)
ԱՄՆ-ի հակաթմրանյութային գործակալության աշխատակիցները Նյու Յորքում առգրավել են թմրանյութերի մեծ խմբաքանակ՝ 10 մլն դոլար արժողությամբ: Հատկանշական է, որ հայտնաբերված հերոինն ու ֆենտանիլը լցված են եղել տխրահռչակ թմրաբարոն Պաբլո Էսկոբարի լուսանկարով տոպրակների մեջ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հայտնաբերված ապրանքը կշռել է 35 կգ: Այն եղել է հերոինի և ֆենտանիլի խառնուրդ: Թմրանյութերը հայտնաբերվել են նյույորքյան Հարլեմ թաղամասի տներից մեկի խուզարկության արդյունքում:
Գործակալների պատմելով՝ փաթեթներից որոշների վրա գրված է եղել «Պաբլո», «Էսկոբար»:
Իրավապահները ձերբակալել են երկու տղամարդու, ինչպես նաև առգրավել են 200 000 դոլար կանխիկ գումար, կեղծ անձնագրեր:
Աղբյուրը նշում է, որ կոլումբացի Պաբլո Էսկոբարը, որը ոստիկանական հատուկ գործողության շրջանակում սպանվել է 1993թ., ժամանակին համարվում էր «կոկաինի արքան»: Նրա կյանքի հիման վրա ամերիկյան Netflix հեռուստատեսային ցանցը նկարահանել է «Նարկոները» աղմկահարույց սերիալը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է