Տիմոշենկոն հրաժարվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկիին կամ Պորոշենկոյին աջակցելուց
Ուկրաինական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որը երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղն է զբաղեցրել, հայտարարել է, որ հաջորդ փուլ անցած թեկնածուներից ոչ ոքի չի աջակցի, գրում է meduza.io-ն:
«Կարծում եմ, որ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա լուծել առկա մարտահրավերները և չի դադարեցնի ո՛չ պատերազմը, ո՛չ աղքատությունը, հետևաբար ես այժմ չեմ կարող որևէ խորհուրդ տալու պատասխանատվություն վերցնել ինձ վրա»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին:
Ներկա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեների 99%-ի հաշվարկի արդյունքները: Շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,23%-ը, երկրի գորոծող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,92%-ը, մինչդեռ Տիմոշենկոն ստացել է հաշվարկված քվեների 13,39%-ը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է