Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Բեգիյանին հետմահու պարգեւատրել է «Զոհվողների փրկության համար» մեդալով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Զոհվողների փրկության համար» մեդալով պարգեւատրել է «Սոչիի միջազգային օդանավակայան» ԲԸ-ի միջոցների կառավարման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բեգիյանին։ Պարգեւը շնորհվել է հետմահու, հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության կայքում՝ հայտնում է «Կոմերսանտը»։
Վլադիմիր Բեգիյանը մահացել էր 2018թ․ սեպտեմբերի 1-ին՝ սրտի նոպայից, երբ փրկում էր Utair ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի ուղեւորներին։ Ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, վայրէջքի ժամանակ դուրս էր եկել թռիչքուղուց, սահել դեպի Մզիմտի գետի հունը եւ այրվել։ Սրահում կար 166 մարդ, որոնցից 18-ը տուժել են։
Բեգիյանն առաջիններից մեկն է եկել դեպքի վայր, նա համակարգում էր օդանավակայանի ծառայությունների աշխատանքը եւ կազմակերպում ուղեւորների տարհանումը։ Փրկարարական աշխատանքների ժամանակ տղամարդն իրեն վատ է զգացել, նա մահավել է հիվանդանոցում՝ սրտի կաթվածից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է