Զախարովան գլխավորել Է ԶԼՄ-ում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Մեդիալոգիա» ընկերության վարկածով, գլխավորել Է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում ռուսական մասսմեդիայում Զախարովային հիշատակել են 158 հազար 474 անգամ: Երկրորդ եւ երրորդ տեղերում են հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը (135265 հիշատակում) եւ Օլգա Բուզովան (118566): Չորրորդ հորիզոնականում ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Է (107575), հինգերորդում՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան (91005): Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ Ալլա Պուգաչովան, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը եւ բրիտանական Սոլսբերիում իր հոր հետ միասին տուժած Յուլյա Սկրիպալը:
Վարկանիշը կազմվել Է 49 հազարից ավելի աղբյուրների՝ հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի, ամսագրերի, լրատվական գործակալությունների, ինտերնետ-հրատարակությունների հիման վրա: «Մեդիալոգիան» անկախ, մեդիաակտիվներ չունեցող հետազոտական ընկերություն Է տեղեկատվական տեխնոլոգիաների բազայի վրա, որը մասնագիտանում Է իրական ժամանակում ԶԼՄ-ների եւ սոցմեդիայի վերլուծության բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է