Փաշինյանին զայրացրել են ուկրաինական ընտրությունների արդյունքները
Ուկրաինայում, ընտրողների ձայների 50 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը դերասան Վլադիմիր Զելենսկին է, որը ստացել է քվեարկողների ձայների 30,2 տոկոսը: Գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է ձայների 16,74, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 13,08 տոկոսը:
Ամեն ինչ գնում է նրան, որ հաստատվեն էկզիտ փուլի արդյունքները:
Անդրադառնալով Ուկրաինայում կայացած նախագահի ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ուկրաինական «Զորյա Դնիպրա» պարբերականի հարցերին, ասել է, թե չափից ավելի դժգոհ է քվեարկության արդյունքներից: «Մենք քաղաքապետի ընտրություններում եւս ներկայացանք դերասանով, շոումենով, բայց նա, ի տարբերություն Զելենսկու, ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը: Զելենսկու 30 տոկոսը ոչ թե ուրախացնում, այլ տխրեցնում է»,- շեշտել է Փաշինյանը:
Անդրադառնալով Զելենսկու հայտարարությանը, թե նախագահ ընտրվելու դեպքում ինքը ամեն կերպ կաջակցի Հայաստանին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի, եւ ոչ էլ Ուկրաինայի աջակցության կարիքն ունենք: Թող բոլորը հանգիստ նստեն իրենց տեղերում եւ իրենց գործով զբաղվեն: Մեզ անհրաժեշտ է միայն Հայաստանի հպարտ քաղաքացիների աջակցությունը»:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է