ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:
«Հուսադրող են ղեկավարների հավատարմությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել արդյունավետ բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է ինչպես հումանիտար ոլորտում Վիեննայի պայմանավորվածության, այնպես էլ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին: Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Եվրոպական Միությունը կրկին վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների շրջանում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է