«Սեքսը մեծ քաղաքում» սերիալը շարունակություն կստանա
Ամերիկյան Paramount Television կինոստուդիան որոշել է նկարահանել հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շարունակությունը: Այս մասին հաղորդում է Digital Spy գործակալությունը:
Կինոստուդիան արդեն պայմանագիր է կնքել համանուն վեպի հեղինակի՝ Քենդես Բուշնելի հետ: Վերջինս արդեն գրել է պատմության շարունակությունը, որը կստանա «Արդյո՞ք մեծ քաղաքում դեռ սեքս կա» վերնագիրը:
Ենթադրվում է, որ նոր ֆիլմը կպատմի սիրո, ամուսնության, երեխաների, ամուսնալուծության և մեծ կորուստների մասին: Ներկա պահին դերասանական կազմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ռոմանտիկ կատակերգական ժանրի «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալը հեռարձակվել է 1998-2004թթ. և բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնք ընդհանուր առմամբ 94 էպիզոդ են ներառում:
Հեռուստասերիալը պատմում է տարբեր բնավորություն ունեցող, բայց Նյու Յորքի դինամիկ մթնոլորտում ազատ հայացքներով միավորված 30-ն անց, իսկ սերիալի վերջում արդեն 40 տարեկան դարձած կանանց սեռական արկածների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է