Քաթարի էմիրն անսպասելի հեռացել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի բացման արարողությունից
Քաթարի էմիր Թամիմ ալ Թանին հանկարծակի հեռացել է Թունիսում անցկացվող Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի բացման արարողությունից՝ չարտասանելով ողջույնի խոսքը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով քաթարյան լրատվամիջոցներին, էմիրության ղեկավարը հեռացել է սրահից, որտեղ անցկացվում է արաբ առաջնորդների նիստը, և ուղևորվել է օդանավակայան:
Շաբաթ հայտնի էր դարձել, որ Քաթարի էմիրը գլխավորելու է իր երկրի պատվիրակությունը գագաթնաժողովում՝ անկախ հարևան երկրների հետ տարաձայնություններից:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիիպտոսը 2017-ի խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, թեև նրանք բոլորը միևնույն կազմակերպության՝ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամներ են: Վերջիններս Քաթարին մեղադրել են ահաբեկչության աջակցության մեջ և տրանսպորտային շրջափակում են սահանել: Թունիսն, իր հերթին, չի աջակցել այդ որոշմանը և սերտ հարաբերություններ է հաստատել Դոհայի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է