Գործ կա. Տարեկան 66 000 դոլար` աշխարհով մեկ ճամփորդելու եւ նոր կերակուրներ փորձելու համար
Բրիտանական Vibrant Vegan Co. ընկերությունը համի գծով ղեկավարի թափուր աշխատատեղի հայտարարություն է տվել, գրում է Insider-ը:
Աշխատակցից պահանջվում է ճանապարհորդել աշխարհով մեկ՝ Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Չիլիում և այլ երկրներում՝ այդպիսով մինչև 4 ամիս անցկացնելով արտերկրում, որտեղ նա պետք է անհայտ ճաշատեսակներ համտեսի:
Աշխատակցի պարտականությունն է գտնել համային նոր և հաջողված համադրություն, որն ընկերությունը կարող է օգտագործել իր սննդարտադրության մեջ:
Աշխատակցից պահանջվում է աշխատել շաբաթական 35 ժամ, իսկ հաջող համային համադրություն գտնելու դեպքում նա պետք է կազմակերպի բաղադրիչների առաքումն Անգլիա:
Յուրաքանչյուր ճամփորդություն կտևի 28 օր, իսկ աշխատանքի դիմաց համտեսողը կվարձատրվի տարեկան 66 հազար դոլարի չափով:
Թափուր պաշտոնին հավակնողների համար, սակայն, հատուկ պայման կա. նրանք պետք է նախևառաջ սննդարտադրության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունենան կամ նախկինում աշխատած լինեն որպես շեֆ խոհարար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է