Կիևում ընտրություններին եկած կինը ծննդաբերել է ընտրատեղամասում
Մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկած նախագահական ընտրություններոի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Կիևի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու համար եկած հղի կինը ծննդաբերել է ընտրատեղամասի տարածքում:
Ինչպես հայտնում է unian.net-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռենա Նազարովան՝ մանրամասնելով, որ կինն աղջիկ է լույս աշխարհ բերել:
Լրագրողը նշել է, որ կինը հասցրել է կատարել իր քաղաքացիական պարտքն ու ընտրել է նախագահի իր թեկնածուին:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:
Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է