Լոնդոնում Brexit-ի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Բեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Brexit-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել, հաղորդում է BBC-ն:
Պատճառն այդ հարցով երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կողմից վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագրի արդեն երրորդ մերժումն է:
Ցույցի մասնակիցներրը դրոշներ են ծածանել, երգել են և վանկարկել «Brexit` հիմա՛»: Ցույցի հետևանքով արգելափակվել է խորհրդարանի շենքի շուրջ երթևեկությունը:
Հիշեցնենք, որ երեկ Brexit-ի գործարքին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286-ը: Քվեարկությունն անցկացվել է այն օրը, երբ, ըստ նախնական պայմանավորվածության, Միացյալ Թագավորությունը պետք է դուրս գար ԵՄ կազմից:
Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան կորցնում է Brexit-ը մինչև մայիսի 22-ը հետաձգելու և Եվրամիության կազմից համաձայնագրի կնքմամբ դուրս գալու հնարավորությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է