Մոլորակի ժամ. 20։30-ին մեկ ժամով կանջատվեն լույսերը. Կենսաբազմազանությունը ուշադրության կենտրոնում
Արդեն 11–րդ տարին է Հայաստանում նշվում է «Մոլորակի ժամը». վերջին տարիներին այն նվիրված է կենսաբազմազանության կորստին, Նաեւ այսպես է հանրության ուշադրությունը կենտրոն պահվում կենսաբազմազանության խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի(WWF Armenia) մամուլի պատասխանատու Հերմինե Հակոբյանը, հավելելով, որ վերջին տարիներին Մոլորակի ժամը նվիրված է լինում կենսաբազմազանության կորստին եւ մեկ ժամով լույսերը անջատելու նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ Մոլորակի ժամը նշվել է Ավստրալիայում 2007թ–ին, արդեն 2008թ–ին Մոլորակի ժամին միացել է 35 երկիր. Միջոցառման նպատակն է անջատել երկրի գլխավոր շինությունների լույսերը՝ այսպիսով բարձրաձայնելով բնապահպանական խնդիրներ։
«Տարբեր երկրներում ոչ միայն անջատում են լույսերը, նաեւ դուրս են գալիս զբոսնելու, հեծանիվ են քշում, մոմեր են վառում, համերգներ են կազմակերպում»,– ասաց Հերմինե Հակոբյանը։
Նշեց նաեւ, որ անջատվում են Էյֆելյան աշտարակի, Ակրոպոլիսի, Կոլիզեումի լույսերը, բնապահպանական խնդիրները դարձնելով ավելի ակնառու։
Նշենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝մարտի 30-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երեւանի հիմնական փողոցների եւ շենքերի արտաքին լուսավորությունը: Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Հայաստանում միջոցառումներն անցկացնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) նախաձեռնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է