Պորոշենկոն ցույց է տվել այն սենյակը, որում «վճռվել է Եվրոպայում Ուկրաինայի ճակատագիրը»
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողներին ցույց է տվել երկրի նախագահի իրավիճակային սենյակը, որում, նրա խոսքով, վճռվել է Ուկրաինայի ու Եվրոպայի ճակատագիրը: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի պաշտոնական կայքից:
Խոսքը երկրի նախագահի վարչակազմի հաղորդակցման փակ սենյակի մասին է, որտեղ նախագահը, որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, իրականացնում է բանակի ռազմավարական ղեկավարումը և ընդունում պաշտպանության ու անվտանգության ոլորտի կարևորագույն որոշումներ:
«Հենց այս սենյակում է շատ հարցերում վճռվել Եվրոպայի, Եվրոպայում Ուկրաինայի և եվրոպական ինտեգրման ճակատագիրը»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նախագահի խոսքով՝ այդ սենյակում են ընդունվել Դոնբասում հակահարձակման մեկնարկի մասին որոշումները:
Պորոշենկոն հայտնել է, որ այդ սենյակում խորհրդային ժամանակների սարքավորումներ են տեղադրված եղել, որոնք թույլ են տվել Ռուսաստանին լսել իր հեռախոսազրույցները: Այժմ այդ սարքավորումները Թուրքիայի օգնությամբ փոխարինվել են նորերով, որոնց միջոցով նախագահը ժամանակակից և ապահով կապով հեռախոսազրույցներ է անցկացնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է