«Մեկ-երկու տարուց Վրաստանը կանհետանա աշխարհի քարտեզից». Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանում կայացել է «Միասին դեպի տուն՝ Վրաստան» հասարակական շարժման շնորհանդեսը: Շարժման առաջնորդների խոսքով՝ կազմակերպության հիմնական նպատակը ներգաղթյալներին տուն վերադարձնելու գործընթացին աջակցելն է, և այդ նպատակով նրանք մտադիր են տարբեր ծրագրեր իրականացնել, գրում է apsny.ge-ն:
Շնորհանդեսից հետո Վրաստանի նախկին նախագահի հետ կապ է հաստատվել «Սկայպ»-ի միջոցով: Նրան են ուղղվել մի շարք հարցեր: Այն հարցին, թե ներկայիս կառավարության օրոք ինչպես պետք է զարգանա երկիրը և թե ինչ կարելի է սպասել Վրաստանի արևմուտքում կառուցվող Անակլիայի նավահանգստից, Սաակաշվիլին պատասխանել է, որ Վրաստանը շուտով կանհետանա աշխարհի քարտեզից:
«Մեկ-երկու տարի հետո Վրաստանը կանհետանա աշխարհի քարտեզից: Բոլոր փաստերը տանում են դրան: Եթե նայենք վիճակագրությանը, կտեսնենք՝ երկրի տնտեսությունն իմ կառավարման ժամանակաշրջանում աճել է 4 անգամ, իսկ Իվանիշվիլիի օրոք՝ զրո: Միևնույն ժամանակ, կորցրել ենք միլիոն մարդու, որոնք արտագաղթել են...Եթե ժամանակին չփոխենք կառավարությանը, վրացական պետություն այլևս չի լինի: Նախկինում Վրաստանն ամբողջ աշխարհում թիվ մեկ բարեփոխիչն էր, իսկ հիմա մենք ոչ մի տեղ չկանք: Սա է իրականությունը»,- ասել է Սաակաշվիլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է