«Դեղին բաճկոնների» շարժման ոչ ֆորմալ առաջնորդը տուգանվել է 2000 եվրո
«Դեղին բաճկոնների» շարժման ոչ ֆորմալ առաջնորդ Էրիկ Դրուեն պետք է վճարի 2000 եվրո տուգանք, որից 500-ը՝ պայմանական, 2018-ի դեկտեմբերին եւ 2019-ի հունվարին «փարիզյան երկու ցույցերի «կազմակերպման» համար, քանի որ նախապես չէր հայտարարվել դրանց անցկացման մասին։ Դրուեն Փարիզի դատարանի վճիռն ստացել է մարտի 29-ին, տեղեկացնում է RFI-ը։
Մեղադրող կողմը Դրուեի համար պահանջում էր մեկ ամիս բանտարկություն պայմանական եւ 500 եվրո տուգանք։ Էրիկ Դրուեն չեկավ դատարան «պրոֆեսիոնալ պատճառներով»։ Նա նաեւ հրաժարվում է ընդունել, որ շարժման առաջնորդն է եւ կազմակերպիչը։
Դեկտեմբերի 22-ին Դրուեն ստորագրել է նախնական հայտարարագիր Վերսալում ցույց անցկացնելու մասին, բայց ուղեւորվել է դեպի Փարիզ, որտեղ կալանվել է Ելիսեյան դաշտերից ոչ հեռու։
Դատարանն իր վճիռը հայտարարելէ շարժման քսաներորդ ակցիայի նախօրեին, որը պետք է տեղի ունենա շաբաթ օրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է