Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի հեղեղներից տուժած Իրանին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ «Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել: Այսօր կամ վաղը կազմակերպելու են այդ աշխատանքը»,- ասաց նա:
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա կազմակերպում են ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ են ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարներ։ Նա նաև նշեց, որ գործուղման հետ կապված կառավարության նախագիծ չի լինի, այլ կլինի վարչապետի որոշում։
Արձագանքելով ասվածին` նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ սա շատ կարևոր օգնություն է, որը պետք է մատակարարեն մեր բարեկամ երկրին: «Եթե հրատապության հարց կա, կարծում եմ՝ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է