ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարաձգվել է մինչև 2022 թվականը
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարաձգվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այսօր պայմանավորվել են երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ ՆԱՏՕ-ի արդիականացմանն ուղղված աշխատանքին»:
Ստոլտենբերգը մեկնաբանել է այդ որոշումն իր թվիթերյան էջում՝ գրելով. «Պատիվ եմ համարում ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը երկարաձգելու գլխավոր քարտուղարի իմ լիազորությունները: Միասին մենք կշարունակենք արդիականացնել մեր դաշինքը, որպեսզի այն համապատասխանի ապագային»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է