Ռուսական զինվորականները պետք է հեռանան Վենեսուելայից․ Բրազիլիայի ԱԳ նախարար
Ռուսական զինվորականները պետք է հեռանան Վենեսուելայից, եթե նրանց նպատակը Նիկոլաս Մադուրոյին աջակցելն է։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարար Էռնեստո Արաուժոն։
Reuters-ին տված հարցազրույցում Արաուժոն ասել է, թե հուսով է, որ Ռուսաստանը կընդունի, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելը միայն խորացնում է Վենեսուելայում տնտեսության եւ հասարակության ճգնաժամը, եւ որ միակ ելքը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության օրոք ընտրությունների անցկացումն է։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է հեռանա» Վենեսուելայից։ Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն ընդունելի են։ Հարավամերիկյան երկիր ռուս զինվորականներով երկու ինքնաթիռի ժամանման մասին հաղորդագրությունից հետո Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է «անցանկալի սադրանքներ» իրականացնելու մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է