Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում. Զախարովա
Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան:
Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հորդորել էր Կրեմլին դուրս բերել իր զորքը Կարակասից՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած քայլի դիմել՝ այդ նպատակին հասնելու համար:
«Մեր մասնագետները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրով», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ռուսները Կարակասում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ մոտ հարյուր զինվորների հետ, Վենեսուելա էին ժամանել այս շաբաթասկզբին՝ էլ ավելի խորացնելով երկրի ներքաղաքական ճգնաժամը:
Արևմտյան տասնյակ պետություններ, այդ թվում՝ Միացյալ նահանգները, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, մինչդեռ ավտորիտար կառավարմամբ հայտնի Չինաստանը, Թուրքիան և Ռուսաստանը պաշտպանում են գործող Նիկոլաս Մադուրոյին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է