Ֆրանսիայի դատարանը պարտավորեցրել է կալվածատիրոջը քանդել 64 մլն դոլար արժողությամբ շքեղ պալատը
Ֆրանսիայի դատարանի կայացրած վճռի համաձայն՝ առանց թույլտվության կառուցված, 64 մլն դոլար արժողությամբ շքեղ պալատի սեփականատերը՝ Պիեռ Դիտերը, պարտավորվել է հողին հավասարեցնել այն:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Վերածննդի ոճով կառուցված պալատը գտնվում է երկրի հարավային Գրաս քաղաքում:
Բանն այն է, որ կալվածքը գտնվում է պահպանվող տարածքում, հետևաբար այն ենթակա է իրավական կանոնակարգի, մինչդեռ սեփականատերն առանց թույլտվության այնտեղ մեծ փոփոխություններ է կատարել, ինչպես նաև նոր շենքեր կառուցել: Բացի այդ՝ Դիտերը պալատում հաճախ աղմկոտ խնջույքներ է կազմակերպել, ինչի պատճառով հարևանները բազմիցս գանգատներ են հնչեցրել:
Էքս ան Պրովանս քաղաքի վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Պիեռ-Ժան Գորիի խոսքով՝ նախկինում տեղանքում տուն է եղել, սակայն սեփականատերը, որն օրինական կերպով ձեռք է բերել տարածքը, այնտեղ հսկայական պալատ է կառուցել՝ բազմաթիվ շենքերով, լողավազանով և շատրվաններով, ինչն արվել է ապօրինի կերպով, և այժմ նա 18 ամիս ժամանակ ունի պալատը քանդելու համար:
Դատարանի վճռով տարածքի սեփականատերը պարտավորվում է նաև 226 հազար դոլարի չափով տուգանք վճարել: Տուգանք է սահմանվել նաև շինարարական աշխատանքներին մասնակցած երկու ընկերությունների նկատմամբ:
Պալատի տերը մինչև մարտի 30-ը դատարանի վճիռը բողոքարկելու ժամանակ ունի, իսկ մինչև սահմանված ժամկետը պալատը չքանդելու դեպքում ամեն օրվա ուշացման դիմաց պարտավոր կլինի հավելյալ 565 դոլարի չափով տուգանք վճարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է